Ուրբաթ 19 Հոկ 2018

«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2000թ. օգոստոսին: Ընկերությունը աուդիտորական գործունեության լիցենզիա ստացել է 2001թ.–ին։ Հիմնադրումից ի վեր Ընկերությունը մատուցում է բարձրակարգ մասնագիտական ծառայություններ միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներին և կազմակերպություններին, որոնցից շատերը իրենց ոլորտի առաջատարներն են։
Ընկերությունն անհրաժեշտ է համարում միջոցների արդյունավետ օգտագործմամբ բավարարել հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր և երկարատև գործնական փոխհարաբերություններ։
Ընկերության անձնակազմը համալրված է բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներով` աուդիտորներ, հաշվապահներ, խորհրդատուներ, փորձագետներ։
Ընկերության աուդիտորները և հաշվապահները հանդիսանում են Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամներ։
Ընկերության տնօրենն է Մելս Պետրոսյանը:



Լեզվի ընտրություն

Մուտք