«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված առաջին լիցենզիայի հիման վրա  Ընկերությունը 2001 թվականից զբաղվում  է  աուդիտորական գործունեությամբ:

2006թ. օգոստոսի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական գործունեության անժամկետ լիցենզիան: Ընկերության 23 հոգանոց աշխատակազմում ընդգրկված են որակավորված աուդիտորներ, որակավորված հաշվապահներ, խորհրդատուներ և այլ մասնագետներ:

Ընկերությունում աշխատում են 9 որակավորված աուդիտորներ, որոնք ունեն Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, ACCA որակավորումներ: Ըներության ֆինանսական խորհրդատուն ունի ACCA ֆինանսական հաշվետվությունների որակավորում: Ընկերության աշխատակիցները անդամակցում են Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային: Ասոցիացիան 2004 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) անդամ: Ըներության աուդիտորական և հաշվապահական անձնակազմի համար ՀՄԴ (IFAC)-ի էթիկայի կոդեքսով սահմանված նորմերի պահպանումը պարտադիր է: Անձնակազմի համար պարտադիր է նաև շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին տարեկան առնվազն 40 ժամ հաճախումը:

Ընկերությունը աուդիտորական ծառայություն է մատուցում տնտեսության տարբեր բնագավառների (արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ, էներգետիկա ծառայություների ոլորտներին) ձեռնարկություններին և կազմակերպություններին (բաժնտիրական ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ) շահույթ հետապնդող և չհետապնդող կազմակերպություններին:

Ընկերությունը աուդիտորական ծառայություններ է մատուցում նաև Եվրամիության տարբեր երկրների դրամաշնորհային և վարկային ծրագրերում ընդգրկված կազմակերպություններիn (ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, հարակից ծառայություններ, ծախսերի հաստատում):